ՀՀ կառավարության այս տարվա պահուստային ֆոնդից տրամադրած 40 մլն դրամով հիմնանորոգվել և 2,5-3 մետրով լայնացվել է Մեղրի քաղաքի Մեծ եւ Փոքր թաղերն իրար կապող նույնանուն գետի վրա ընկած կամուրջը: Զուգահեռ, կառուցվել է նաև հետիոտնային անցում: Շնորհիվ դրա, կարգավորվել և անվտանգության հիմքերի վրա է դրվել քաղաքի և տրանսպորտային, և հետիոտնային երթևեկությունը:
Ըստ Մեղրու քաղաքապետարանի, բացի դրանից, կառավարության ֆոնդից օրերս 60 մլն դրամ էլ նպատակաուղղվել է քաղաքի ճանապարհների ասֆալտապատմանը: Ծրագիրը, որով նախատեսվել է ասֆալտապատել 620 մ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, կիրականացնի «Մեղրու Ճանշին ձեռնարկություն» ՍՊ ընկերությունը: